Այս իշխանությունը խժռելու է ձեզանից յուրաքանչյուրին: Ասել եմ բազմաթիվ անգամներ, կրկնում եմ ևս մեկ անգամ:

Խնդրեմ: Տնտեսագիտական համալսարանի իմքայլական արդեն իսկ նախկին ռեկտորն է: Նա անցնում է ինչ-որ քրեական գործով: Որ այս ինքնահավան և ամբարտավան երիտասարդը պետք է ի վերջո պատժվեր, դա, անխոս, ժամանակի հարց էր միայն, որովհետև Տնտեսագիտական համալսարանի անցուդարձից քաջատեղյակ ցանկացած մարդ ձեզ կասի, որ համեստի դիմակի տակ ծպտված այս երիտասարդը պաշտոն ստանալուց անմիջապես հետո իրեն դրսևորեց որպես ամենավերջին անդաստիարակ` քայլելով մեծ ու փոքրի հարաբերությունների բոլոր գրված ու չգրված օրենքների և մարդկային հարաբերությունների բոլոր կանոնների վրայով: Եթե նրան չոչնչացներ իրեն ռեկտորի պաշտոնում կարգած իշխանությունը, ապա դա անելու էին կյանքն ու ճակատագիրը: Ինչո՞ւ ոչնչացնել, որովհետև գրագողության ապացուցված փաստին առնչվող ցանկացած մեկն այլևս անելիք չունի Հայաստանում, գոնե թե՛ մասնագիտական և թե՛ գիտական ոլորտներում:

Հիմա անցնենք քրեական գործին: Տնտեսագիտականի նախկին ռեկտորին նայեք, ձեզ խղճացեք: Հարգելիներս, կրկին հիշեցնում եմ՝ ձեզանից յուրաքանչյուրի ճակատագիրն այսպես է դասավորվելու, որովհետև սա է իշխանության ձեռագիրը, որովհետև վարչապետ Փաշինյանի գործարկված մեքենան արգելակներ չունի, դուք բոլորդ նստելու եք:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել