Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Catalunya Radio-ին։ 

Հաղորդվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ անձամբ վարում է Դևիդ Բեքհեմը։ Անգլիացի նախկին ֆուտբոլիստը համոզում է Մեսսիին տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Հաղորդվում է, որ Մեսիին չափազանց մեծ աշխատավարձ է առաջարկվելու։ 

«Ինտեր Մայամին» կսկսի իր մրցելույթները MLS-ում 2020 թվականից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը հետաքրքրված է նաև Էդինսոն Կավանիի և Լուիս Սուարեսի ծառայություններով։ 

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նա ապաքինվում է վնասվածքից ու դեռևս հայտնի չէ, թե երբ խաղադաշտ կվերդառնա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել