Tert.am-ը գրում է․

Ոչ Արդարադատության նախարարությունը ներկայումս, ոչ ներքին գործերի նախարարությունն անցյալում երբեք չեն վերահսկել քրեակատարողական հիմնարկները այնպես, ինչպես դա  նախատեսված է օրենքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած անկարգություններին, որն ըստ մամուլի՝ արվում է քրեական հեղինակություն ունեցողների, «օրենքով գողերի» դեմ պայքարի շրջանակներում մշակված օրենքի նախագծի դեմ:

«Այստեղ բնական է, որ գոյություն ունի մեկ աշխարհ, որը օբյեկտիվորեն գոյություն ունի և ունի իր կանոնները և հենց այնպես չի ենթարկվելու ինչ-որ մի օրենքի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ նախագիծը կյանքի կոչելը լինելու է շատ դժվար, եթե առհասարակ ստացվի: «Կամ էլ այդ նախագիծը մշակվել է և ընդունվում է առանց հաշվի առնելու մեր իրականությունը, ինչը ամենամեծ սխալն է, քանի որ եթե օրենքը չի բխում իրականությունից, այն դառնում է մեռած օրենք»,-ասաց նա և նշեց, որ զարմանալի չի լինի, եթե ըմբոստությունները շարունակվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել