Tert.am-ը գրում է․

19:45

Բնապահպան Անի Խաչատրյանը նշեց, որ Ամուլսարի վերաբերյալ կառավարության որոշումները ոտնահարվում են հեղափոխության գաղափարները, ինչի ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ համաձայն չէ։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո լինելու է ուղիղ ժողովրդավարություն և ժողովուրդն է որոշելու, եթե ժողովրդի մեծամասնությունը որոշում է, որ էդպես, ուրեմն էդպես է լինելու, իսկ Ջերմուկ համայնքը արդեն վաղուց որոշել է, որ ինքը չի ուզում, որ հանքը շահագործվի»,– ասաց Անի Խաչատրյանը, որին ընդհատեց Արարատ Միրզոյանի պատասխանը։

«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»,– ասաց Արարատ Միրզոյանը, ինչը զայրացրեց բնապահպաններին։

«Ի վիճակի չեք ոչ մի բան որոշել, հրաժարական տվեք, սարը հանք չի դառնալու»,– ակտիվիստները պատասխանեցին Արարատ Միրզոյանին։

18:28

Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում էր հայտարարություն տեղադրվել երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը և հայտնել էր, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք բոլոր  ջանքերը:

«Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- գրված էր նախաձեռնության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել