Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել պատգամավորների անձեռնմխելիության կասեցման վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում։  

Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածի նոր ձևակերպմամբ չեն պարունակվում այն դրույթները, համաձայն որոնց երաշխավորվում է պատգամավորների պառլամենտական անձեռնմխելությունը։ 

Ներկայումս արգելվում է Ուկրաինայի պատգամավորներին առանց Ազգային Ժողովի համաձայնության քրեական պատասխանատվության ենթարկել։

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից։ 

Ինչպես Tert.am-ը ավելի վաղ հաղորդել էր, նախագահ Զելենսկին երկրի խորհրդարանում ԿԸՀ-ի լիազորությունների վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես եկել:

Նախաձեռնության տեքստում նշվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի կողմից գրանցումների իրականացման, թեկնածուների վերաբերյալ կենսագրական տվյալներ ներկայացնելու հարցում կողմնակալ և օրենքին հակասող գործունեությունը: Նախաձեռնության մեջ հիշատակվում է նաև նախկինում ԿԸՀ-ի անօրինական գործունեության հետ կապված դատական մարմինների թվով 28 որոշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել