Disney-ը լիամետրաժ ֆիլմ է նկարում Մոխրոտիկի Փերի–կնքամոր մասին։ Այս մասին հաղորդում է DiscussingFilm պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ֆիլմի ռեժիսորն է Շերոն Մագուայրը, որը հայտնի է «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմի մի քանի հատվածների վրա իր աշխատանքով։
Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2020 թվականի սկզբից։
Նշվում է, որ սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել