Բրիտանիայում մեղադրանք է հարուցվել երեխայի նկատմամբ դաժան վարք ցուցաբերած տղամարդու նկատմամբ։ 25-ամյա Թոմաս Դանը ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 13 ամսական աղջկան։

Մասնավորապես, նա երեխային մտցրել է չորացնող մեքենայի մեջ, որից հետո այն միացրել է։ Ինքը՝ հանցագործը, պնդում է, որ երեխան ինքն է մտել մեքենայի մեջ, և այն ինքն իրեն միացել է,- հաղորդում է Daily Mail պարբերականը։

Related image

Արդյունքում երեխան գանգոսկրի կոտրվածք է ստացել։ Բացի այդ՝ Դանիին մեղադրել են երեխայի վրա ևս մեկ հարձակման մեջ։

Արդյունքում նրան դատապարտել են 7 տարվա ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել