Ինչից կարող է մեծահասակ խիստ տղամարդը բասկետբոլի խաղի ժամանակ կորցնել խոսելու ունակությունը: Հավանաբար, խաղի լարված ընթացքից, բայց երբեմն դրա համար մեկ գեղեցիկ աղջիկն էլ բավարար է:

Զվարճալի դեպք է տեղի ունեցել Չինաստանում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Բրազիլիայի և Միացյալ Նահանգների թիմերի խաղի ժամանակ հմայիչ երկրպագուհին գայթակղիչ պար է կատարել տրիբունայում, գրում է Daily Star-ը, ընդ որում՝ շիկահեր գեղեցկուհին եղել է միայն բարակ փոքր շապիկով և իրեն նեղություն չի տվել ներքնազգեստ կրել:

Աղջիկը հայտնվել է տեսախցիկների առջև, և երբ նախկին բասկետբոլիստ, մեկնաբան Էնդրյու Գեյզեի հայացքն ընկել է նրա վրա, ինչ-որ տարօրինակ բան է կատարվել: Տղամարդն ասել է. «Հիմա ամեն ինչ վտանգված է Բրազիլիայի համար»: Դրանից հետո նա այնքան է տպավորվել չարաճճի երկրպագուով, որ մի պահ կորցրել է խոսելու ունակությունը:

Նա պապանձվել է և միայն մի քանի վայրկյան հետո կարողացել շարունակել. «Եվ … այս … այս աջակցությունը, որը նրանք ստանում են իրենց երկրպագուներից»: Կարծես թե այժմ Գեյզը հմայիչ շիկահերի հետ միասին մտավ պատմության մեջ:

Տեսահոլովակը վիրուսային է դարձել համացանցում՝ բարձրացնելով ամբողջ աշխարհի հանդիսատեսի տրամադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել