Tert.am-ը գրում է.

Արդեն երրորդ օրն է ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթապահություն են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կամ ինչպես ընդունված է ասել՝ «Սորսի» գրասենյակի մոտ` տեսնելու և ցուցադրելու, թե ովքեր են այցելում գրասենյակ:

Tert.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ այս ակցիան անժամկետ է. « «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը հայտնի է որպես Սորսի գրասենյակ: Տարիներ շարունակ Հայաստանում քարոզել են, որ ամենալավ քաղաքացին տրանսգենդերն է, ընդդեմ բանակի, եկեղեցու քարոզչությունը ֆինանսավորել են: Այս ակցիայի նպատակն է հասարակությանը ցույց տալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր աշխատում են Սորսի գրասենյակում և վարձատրվում են ամերիկացի միլիարդատիրոջ կողմից` նպատակ ունենալով քանդել մեր պետությունը: Այս պահին արտաքին թշնամին ազատ գործունություն է ծավալում երկրի սահմանների ներսում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել