Էլի Սիրուշոյի մասին ու էլի նույն պատմությունը։ Մարդը նստել, իր ամուսնուն գովել է ու նշել է, որ ամեն անգամ հպարտանում է նրանով։ Այսինքն՝ նա արել է այն բանը, ինչ անում է, ասենք, իմ ամուսնացած ֆռենդուհիների 80 տոկոսը գոնե ամիսը մեկ, ու շատ-շատ գեղեցիկ բան ա, երբ կինը հպարտանում է իր տղամարդով ու դրա մասին բարձրաձայնում է։

Հիմա էդ հպարտանալիքը կայքերը վերահրապարակել, ու էլի թարախը թափվում է քոմենթներում։

Սիրելի քոմենթչիներ ու ֆեյքաքոմենթչիներ, կարող եք մի քիչ զուսպ պահել ձեզ, էս աղջիկը ձեր ու ձեր երեխեքի նման (քանի որ անասուն քոմենթ գրողների մեծ մասը մեծ կանայք են ու տարիքով տղամարդիկ) աղջիկ է, ու ինքը հպարտանում է իր ամուսնով, ինչպես կանեիք դուք ու ձեր երեխաները։

Հանգստացեք ու թուլացեք, հերիք ա՝ ամեն ինչ խառնեք իրար ու ամեն պատեհ ու անպատեհ առիթի գնաք ու ամեն տեղ նույն քոմենթը գրեք։

Ամոթ ա, չի կարելի, ամեն ինչից զատ՝ Սիրուշոն երգչուհի է, ու շատ առիթներ են եղել, որ նրանով հպարտացել եք, ու ինքը բարձր է պահել մեր պատիվը։ Եկեք թացը չորից տարբերենք։ Ու կարելի է նշել, որ ուժեղ մարդ է, երբ այս ամենից հետո ինքը չի վախենում ու չի պախկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել