Վերջերս Մակրոնը շատ հետաքրքրական մտքեր արտահայտեց, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ, որոնցում փաստացիորեն ակնարկվում էր Եվրոպայի դերակատարությունը կրկին մեծացնելու և համաշխարհային երկու բևեռներին՝ ԱՄՆ-ին ու Չինաստանին հավասարակշռելու նպատակով Փարիզի և Մոսկվայի միջև համագործակցության հնարավորության մասին։

Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային սերտ և բազմազան կապեր, իսկ Ֆրանսիայի հետ հարաբերություններն ավանդաբար գնահատվել են «առանձնաշնորհյալ» եզրույթով, որը այլ պետության պարագայում մեր դիվանագիտության կողմից, կարծեմ, երբևիցե չի օգտագործվել։

Աշխարհը շատ դինամիկ և արագ փոփոխվում է, իսկ մենք ծայրագավառային մերժելի մեր մտայնությամբ պարփակվել ենք կենցաղայինի ձգտող մեր ներազգային «խոսույթում»:

#Հայաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել