Factor.am-ը գրում է․

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը՝ նշելով, որ հեռացավ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական ճնշման խոշորագույն կողմնակիցը: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

«Ամիսներ առաջ Ջոն Բոլթոնը խոստացավ, որ երեք ամսվա ընթացքում Իրանը չի լինի: Մենք մինչև հիմա կանք, իսկ նա հեռացավ: Սպիտակ տնից պատերազմի և տնտեսական ահաբեկչության խոշորագույն կողմնակցի հեռացումից հետո ավելի քիչ խոչընդոտներ կլինեն Իրանի իրողությունները հասկանալու համար»,-Twitter-ում գրել է Ռաբիին:

Նշենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Twiiter-ում գրել էր, որ աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով հարցերով Ջոն Բոլթոնին՝ նրա հետ, ինչպես նաև Բոլթոնի և վարչակազմի մյուս անդամների միջև կտրուկ տարաձայնությունների պատճառով:

Թրամփը խոստացել է նոր խորհրդականի անունը հայտնել հաջորդ շաբաթ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել