Հարությունյան Արայիկը պետք է բոլոր գործերը մի կողմ թողնի և Ամուլսարի հարցով հստակ պատասխան տա: Արայիկը ԳԻՏՈՒԹՅԱՆ նախարարն է, թող պատասխանի` քանի՞ անգամ է ակադեմիական շրջանակներից գիտնական էկոլոգների, գեոլոգների ու քիմիկոսների հետ քննարկել Ամուլսարի հարցը, լսել նրանց կարծիքն ու դա տարել-դրել վարչապետի դիմաց: Թող պատասխանի՝ այդ երբվանի՞ց Լիբանանը Հայաստանից ավելի գիտակրթական երկիր դարձավ, որ հանքի փորձաքննության հայաստանյան հարկատուների 400 հազար դոլարը տրվեց լիբանանյան ընկերությանը: Հայաստանում չկա՞ր այդ գիտական ներուժը, չէին կարո՞ղ այդ գումարը հայաստանյան մասնագետները վաստակել: Թե՞ վախեցավ ոմանց բոստանը քար գցելուց և ատկատով փող աշխատելու ճանապարհը կտրելուց: Իսկ միգուցե մի բան էլ իրե՞ն են տվել ու բերանը փակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել