Armsport.am-ը գրում է.

Մի փոքր անիրական թվացող տեսարան է․ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նստած՝ Արաս Օզբիլիսը պատմում է՝ ինչպես «Այաքսի» ակադեմիայի սանը որոշեց տեղափոխվել Հայաստանի առաջնություն, ինչ դժվարությունների է հանդիպել ֆուտբոլային կարիերա ստեղծելու ճանապարհին ու ինչն է ստիպել ամեն անգամ վեր կենալ ու առաջ քայլել ստացած վնասվածքներից հետո։

Այս խոսակցությունը ժամանակ առ ժամանակ ընդհատում են Ավանի ակադեմիայի երեխաները, որոնք մարզումից հետո, տեսնելով Օզբիլիսին, շտապում են նախքան տուն գնալը լուսանկարվել ֆուտբոլիստի հետ։ Իսկ Օզբիլիսը, որի հետ լուսանկարվելու առիթներ կունենանք արդեն ամեն շաբաթ, ոչ մեկին չի մերժում։

Ինչպե՞ս ստացվեց «Փյունիկ» տեղափոխությունը:

Ի՞նչ հանգամանքներ հաշվի առաք առաջարկն ընդունելիս։

-Երկար ժամանակ խոսել եմ Ռոբերտ Արզումանյանի հետ, նրա հետ շփման մեջ եմ եղել։ Նա ինձ հարցնում էր՝ ուզո՞ւմ եմ գալ։ Ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ես ուզում էի գալ այստեղ։ Այլ տարբերակներ էլ ունեի, բայց կարծում եմ՝ իմ կարիերայի այս փուլում, այստեղ գալը լավ էր։ «Փյունիկը» մի թիմ է, որն ուզում է գնդակով խաղալ։ Ուստի, ուրախ եմ այստեղ լինելուս համար։

-Արդյոք սա հետքայլ չէ՞ր։

-Կարող եք այն որպես հետքայլ դիտարկել, բայց երբեմն կարող ես մի քայլ հետ անել, երկու քայլ առաջ անելու համար։ Ես իմ կարիերայում ամեն ինչ եմ տեսել․ թոփ-թիմեր, կարգով ցածր թիմեր։ Ես ուղղակի ուզում եմ բավականություն ստանալ ֆուտբոլից։ Դրա համար էլ երեխա ժամանակ սկսեցի ֆուտբոլ խաղալ ու այստեղ ևս եկել եմ դրանից բավականություն ստանալու համար։

-Իսկ ի՞նչ կտա այն Ձեզ կարիերայի աճի տեսանկյունից։

-Ամենակարևորը խաղեր ունենալն է։ Անցած տարի ես շատ չեմ խաղացել։ Ահա թե ինչու ուղղակի ուզում եմ խաղալ։ Իհարկե, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ միշտ էլ մտածում ես կարիերայիդ մասին, թե որքան հեռու կարող ես գնալ։ Ինչպես արդեն ասացի՝ ես բարձրում եմ եղել, տեսել եմ նաև ցածրը․․․Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլից հաճույք ստանալն է։

-Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կարծիք ունեք։

-Կարծում եմ՝ վերջին տարիներին այն աճում է։ Երեխաների, դեռահասների համար լավ է, որ տեսնեն՝ ֆուտբոլը նորից մասսայականություն է վայելում այստեղ։ Այո՛, Հայաստանի առաջնությունն աճում ու զարգանում է։ Այն միայն ավելի լավը կարող է դառնալ։

-Տրանսֆերային պատուհանի ընթացքում խոսվում էր նաև Ձեր՝ Երևանի «Արարատ» տեղափոխվելու հավանականության մասին։ Բանակցություններ ընթացե՞լ են։

-Այո՛, բանակցում էի և՛ նրանց, և՛ «Փյունիկի» հետ ու ընտրեցի «Փյունիկը»։

-Ինչո՞ւ։

- (Մտածում է՝ հեղ․) Որովհետև ֆուտբոլի ոճը․․․նրանց գնդակով խաղը․․․ես ուղղակի այդպես զգացի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել