Pastinfo.am-ը գրում է․

«Չասեք չկա իրավիճակ կամ-կամից, վատից և վատթարագույնից բացի այլ լուծում։ Միանշանակ կա, որովհետև չկան և չեն կարող լինել անելանելի իրավիճակներ։ Լուծումը վստահաբար չի լինելու և մենք չպիտի գտնենք Ամուլսարի ստորոտներում»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան։

Նա նշեց, որ լուծումները հանրության հետ երկխոսելու, ժողովրդի ձայնը լսելու տիրույթում են, այլ տարբերակ չկա։

«Ցանկացած այլ լուծում բացելու է պանդորայի արկղը։ Ես հիմա այս մասին խոսում եմ, որ հետո չասեք՝ չասեցին։ Ցանկացած այլ լուծում բացի հանրության հետ երկխոսելուց ուղղակի լինելու է կամ-կամի, վատի և վատթարագույնի միջև լուծում»,-նշեց Զոհրաբյանը։

Նա դիմելով ոստիկաններին ասաց, որ հույս ունի որևէ իրավիճակում, որևէ դեպքում քաղաքացիների, ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվի։

«Սա կոչ է, և բնականաբար ավելորդ եմ համարում նշել, որ որպես պատգամավոր, քաղաքի, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ, բնականաբար նման իրավիճակում մենք լինելու ենք այնտեղ, որտեղ ժողովուրդն է»,-ընդգծեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել