Մեծ Բրիտանիայի բնակիչ Թոբի Ռայս Դեյվիսը գնել է ապամոնտաժված Airbus A319-ը և վերափոխել է հյուրանոցային սենյակի: Բրիտանացին դրա համար ծախսել է 45 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 55,5 հազար դոլար): Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Արտասովոր կացարանը տեղակայված է Հարավային Ուելսում: 220 դոլար վճարելով՝ յուրաքանչյուրը կարող է գիշերել այնտեղ:

Ներսում կա չորս մահճակալ, խոհանոց և ցնցուղ: Հյուրանոց արդեն այցելել են տասներկու ընտանիքներ, որոնք թողել են դրական արձագանքներ:

Նշվում է, որ տեղափոխման համար օդանավը շատ մեծ է եղել, ուստի այն կտրել են երկու մասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել