Ասում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, սակայն աշխատանքային ժամերի քանակը չի թողնում ժամանակ հատկացնել ընտանիքին և անձնական կյանքին, հետևաբար, մարդիկ չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել, այդ իսկ պատճառով զարգացած երկրները հոգում են այս խնդրի լուծման մասին։

Աշխատուժի տեսանկյունից աշխարհում ամենաարդյունավետ երկիրը՝ Գերմանիան, որոշել է փոխել իր մոտեցումը։ Այժմ այնտեղ մարդիկ կաշխատեն շաբաթական ոչ թե 35, այլ 28 ժամ։

Շաբաթական 35-ժամյա աշխատանքի գաղափարը Գերմանիայում ներմուծվել է դեռևս 80-ականներին։ Դա մեծ առաջընթաց էր այդ տարիների համար՝ հաշվի առնելով, որ անգամ այսօր որոշ երկրներում մարդիկ շաբաթական 45 ժամ են աշխատում։ Վերջին տարիներին «ինքան շատ ժամ, այնքան շատ ես կարտադրեմ» մոտեցումն այլևս արդիական չէ։

Բացի ժամաքանակից՝ որոշ պայմաններ ևս փոխվել են աշխատավորների համար։ Գերմանացի աշխատավորներն արդեն կարող են կրճատել իրենց աշխատաժամանակը, եթե աշխատում են ավելի քան երկու տարի։ Սակայն եթե գործատուն կարիք ունի նրանց աշխատանքի, իսկ աշխատողը ցանկանում է ավելի շատ վաստակել, ապա շաբաթական աշխատաժամանակը կարող է բարձրացվել և հասցվել 40 ժամի փոխադարձ համաձայնության պայմաններում։

Աշխատավորների եկամուտները բարձրացվել են 4,3%-ով։ Նրանք իրենց աշխատավարձի տոկոսը կարող են փոխարինել ազատ օրերով։ Եվ եթե անգամ նրանք ավելի քան 20 հանգստյան օր ունեն, ապա դրանք կարող են փոխարինել գումարի հետ։

Սա խելացի աշխատանքային քաղաքականություն է, որը օգուտ է բերում աշխատավորին։ Վերջինս առավել բարձր արդյունքներ է ցուցաբերում․ բարձրանում են աշխատունակությունը, մոտիվացիան, ամրանում են անձնական հարաբերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել