Tert.am-ը գրում է.

Շենգավիթի դատարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ նստացույց են սկսում: Նրանք պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրել:

Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող աջակիցներն իրենց պահանջի մասին տեղեկացրել էին Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի օգնականին, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

«Մենք առայժմ հայտարարում ենք նստացույց, թե մինչև երբ, դեռևս չենք նշում և կսպասենք տիկին Դաինբեկյանի պատասխանին, թե երբ է հրավիրելու անհապաղ նիստ»,-ասաց աջակիցներից մեկը:

Նշենք, որ  Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից անհապաղ դատական նիստ հրավիրել և քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել