Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Ամուլսարի շահագործմանը դեմ հանդես եկող գործընկերներին առաջարկել է բաց նամակ գրել Փաշինյանին և դիրքավորվել որպես Ամուլսարի հարցում դեմ դիրքորոշում ունեցող պատգամավորներ։

«Հնարավորինս հրապարակայնացնելով հարցն ավելի մեծ կշիռ ստանանք, որպեսզի վաղ փուլում կարողանանք կանխել Ամուլսարի հանքի շահագործումը։ Ամուլսարը միևնույն է սար է մնալու և դա ուղղակի լոզունգ չէ։ Ինչքան վաղ փուլում սա անենք, այնքան ավելի քիչ կորուստներով քաղաքական թիմը դուրս կգա դրա միջից»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ եթե պատգամավորներն առանձին-առանձին գրառումներով տեղեկացրել են, որ դեմ են հանքի շահագործմանը, ապա ավելի ճիշտ կլիներ բոլորը միասնական դիրքավորվեն, սակայն գործընկերներն իր այդ առաջարկը մերժել են։

Պատգամավորը տեղեկացրեց, որ իր առաջարկի մասին տեղյակ է պահել նաև խմբակցության քարտուղարին։
Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանն օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել