Tert.am-ը գրում է.

Էրիկ Գրիգորյանն այս առումով ամենաքիչ վստահությունն ունի: Ըստ էության՝ նրանից  օբյեկտիվ գնահատական ակնկալել պետք չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց  Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներից Արման Ղարիբյանը, ով նաև հիշեցրեց, որ  հայտարարություն էին արել, ըստ որի՝ կոչ են անում չորեքշաբթի օրը միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց:

«Երթը շատ կարևոր է, որովհետև պայքարը միայն ջերմուկցիների ու հարակից գյուղերի բնակիչների պայքարը չէ, այլ՝ բոլորինս ու, անկախ նրանից, թե մարդը որ համայնքում է ապրում, քանի որ սա բնապահպանական մեծ աղետ է խոստանում երկրի համար: Պետք է սրանով ցույց տանք մեր պատրաստակամությունը, եթե հանկարծ, օրինակ,  Ջերմուկում ոստիկանական զորքեր տանեն, մենք կաջակցենք և կկանգնենք ջերմուկցիների կողքին: Այս փուլում իրենց կողքին լինելը շատ կարևոր է, իհարկե, նրանք շատ անկոտրում են, բայց քանակական առումով գուցե քիչ լինեն և մեր աջակցության կարիքն ունենան: Բացի այդ, նաև հոգեբանական առումով նրանք պետք է իմանան, որ մյուսները ևս կիսում են իրենց կարծիքը»,- ասաց Ղարիբյանը:

Շրջակա միջավայրի նախարարության զեկույցի գաղտնի պահվելու մասով Ղարիբյանն ասաց, որ ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու են գաղտնի պահում, բայց, ենթադրաբար, որոշ խնդրահարույց կետեր կան, որ այս փուլում, հանքի շահագործման ռազմավարությունից ելնելով, իրենց ձեռնտու չէ հրապարակելը:

«Նախորդ օրը Փաշինյանն իր լայվի ժամանակ ասում էր, որ իրենք ամենաթափանցիկ կառավարությունն են, փաստորեն այդ գաղտնի պահելը հակասում է իր խոսքերին, իրենք այլևս այդքան էլ թափանցիկ չեն»,- նշեց նա և հավելեց՝ նոր չէ, որ հանրությունը չի վստահում ՇՄԱԳ-ին և նախարար Էրիկ Գրիգորյանին, որովհետև նախկին ռեժիմը ևս համագործակցել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել