Օրերս երաժշտական աշխարհը ցնցվեց հայտնի քանթրի երգչուհի Քայլի Ռեյ Հարիսի՝ ՃՏՊ-ի զոհ դառնալու լուրից: Բայց այդ երեկո փլուզվեց նաև մի հրշեջի ամբողջ տիեզերքը. նա կորցրեց իր սիրելի դստերը:

ԱՄՆ Տաոս քաղաքից Մարիա Քրուզը տուն էր վերադառնում աշխատանքից, երբ ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց նրա մեքենային բախվեց ամենագնացը: Չնայած որ աղջիկը ամրագոտի էր կրում, դա նրան չփրկեց, նա տեղում մահացավ:

Ամենագնացի ողջ մնացած վարորդը հրշեջներ, բժիշկներ և ոստիկանություն կանչեց՝ բոլորին, ում այդ պահին հիշում էր, գրում է Daily Mail-ը:

Փրկարար Պեդրո Քրուզը, որը գտնվում էր մոտակայքում, անմիջապես ժամանել է դեպքի վայր: Նա հայտնի էր իր հանգստությամբ և արհեստավարժությամբ, բայց այդ երկու հատկանիշներն էլ միանգամից անհետացան, երբ տղամարդը տեսավ, թե ում է պատկանում ճզմված մեքենան:

Фото © Facebook / Maria Cruz

Չցանկանալով հավատալ տեսածին՝ փրկարարն աղջկա անշունչ մարմինը հանում է մեքենայից և միայն դրանից հետո համոզվում, որ դա իր դուստր Մարիան է:

«Մարիան միշտ եղել է լավ և անմեղ աղջիկ, ով սիրում էր և պատրաստ էր օգնել բոլորին: Նա շատ շուտ հեռացավ մեզանից, թեև նրա ամբողջ կյանքն առջևում էր»,- ասել է Մարլին Ռոմերոն՝ Մարիայի լավագույն ընկերուհին:

Նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը Քայլի Ռեյ Հարիսն է, որը մեկնում էր Տաոս՝ փառատոնի: Նա նախկինում լուրջ տուգանքներ է ունեցել հարբած վիճակում մեքենա վարելու համար: Միևնույն ժամանակ, 30-ամյա երգչուհին կարող էր միանգամայն սթափ վիճակում լինել, բայց շատ հոգնած, քանի որ, դատելով Twitter-ում նրա գրառումներից, նա Տաոսի ճանապարհին մեքենան վարել է 12 ժամ և ուժեղ հուզական վիճակում:

https://static.life.ru/3c5f7fee91fd5e7f47654cf1809ab140__980x.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել