Armenpress.am-ը գրում է.

Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում օգոստոսի 24-ին  հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։
Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել էր մարել օգոստոսի 25-ին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 19 մարտական հաշվարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել