Armsport.am-ը գրում է.

US Open-ի հաղթող Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչու է արտասվել մրցանակաբաշխության ժամանակ:

«Խաղի վերջին երեք ժամերը շատ-շատ ծանր էին՝ ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկապես։ Եվ երբ խաղից հետո ցուցադրվեց կենտրոնական կորտում իմ նախորդ հաղթանակների տեսանյութը, իսկ մարդիկ սկսեցին ինձ աջակցել...Այս ամենը պահը դարձրեց առանձնահատուկ ու անմոռանալի:

Մեդվեդևը նույնպես օգնեց ստեղծել պահի կարևորությունը։ Նա պայքարում էր և խաղում չեմպիոնական ոճով, նա մեծ ապագա ունի։

Մտածում էի, որ ծերանում ենք, բայց դա նույնիսկ լավ է: Ես տեսա այն ամենը, ինչի միջով անցել եմ կարիերայիս ընթացքում։ Ընդ որում, ես դեռ թենիսում եմ և շարունակում եմ հաղթել։ Էմոցիաներս այլևս չէի կարողանում զսպել, իսկ տարբեր հիշողությունները էլ ավելի էին դժվարեցնում: Կարծում եմ ՝ այդպես հաճախ է լինում, երբ քեզ ցույց են տալիս նվաճումներդ, իսկ դու հասկանում ես, թե ինչի միջով ես անցել հանուն դրա», - 33-ամյա Նադալի խոսքը մեջբերում է AS-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել