Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովն (ECRI) այսօր հրապարակել է եզրակացություններ՝ 2016թ.-ին  Հայաստանին արված առաջարկությունների կատարման վերաբերյալ։  ECRI-ի զեկույցում ասվում է, որ Հայաստանին արված առաջնահերթ առաջարկությունները լիարժեք չեն կատարվել։ 

Յուրաքանչյուր երկրի վերաբերյալ ECRI-ի զեկույցը պարունակում է առաջարկություններ, որոնց համար առաջնահերթ իրականացում է պահանջվում: Յուրաքանչյուր զեկույցի հրապարակումից երկու տարի անց ECRI- ն շահագրգիռ կառավարությունից խնդրում է ներկայացնել, թե ինչ է արվել այս առաջնահերթ առաջարկությունների իրականացման  ուղղությամբ ու կազմում է իր եզրակացությունները:

Հայաստանի վերաբերյալ 2016 թ. զեկույցում ECRI-ն խորհուրդ էր տվել իշխանություններին համապատասխանեցնել քրեական օրենսդրությունը ECRI-ի թիվ 7 Ընդհանուր քաղաքականության առաջարկությանը։  ECRI-ն եզրակացրել է, որ դա չի իրականացվել, քանի որ, օրինակ, նոր Քրեական օրենսգրքի նոր նախագծի «արգելված հիմքերի» ցանկը չի պարունակում այն ամենը, ինչն առաջարկվել է ECRI-ի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել