«Ասում են, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը, նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ըն­դունել):            

Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխի­թար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը: Սցենարը, ասում են, կզարգանա հետևյալ կերպ. Երևանի ավա­գանին երկու անգամ չի կարողանա քաղա­քապետ ընտրել իր կազմից, որովհետև եղածների մեջ չկա տնտեսության կազմա­կերպիչ, ապա «Իմ քայլը» ներսից կքանդվի (շատերը «կզբաղվեն» այդ գործով), Փաշին­յանն էլ այլևս չունի այն հեղինակությունը, որ քաղաքապետ դարձնի հերթական «պո­լի փետ» թեկնածուին:

Ելքը կլինի մեկը՝ քա­ղաքապետի նոր ընտրություններ, որոնք հաղթական ավարտ չեն ունենա «Իմ քայլի» համար, որովհետև Փաշինյանի վարկանիշն այդ ժամանակ, Երևանի ավագանու ընդդի­մադիր աղբյուրների համոզմամբ, արդեն քսան տոկոս էլ չի լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել