Tert.am-ը գրում է․

2019 թվականի հունիսի երեքին բողոքով դիմել եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Իջևան քաղաքի «Սպիտակ լիճ» ջրամբարի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվության պահանջով, ներկայացրել եմ իմ բացահայտած կեղծիքները, սակայն մինչ այսօր պատասխան չեմ ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում իր կառավարության դիմաց  բողոքի ակցիա իրականացնող «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ի լիազորված անձ Գոհար Տեր-Անտոնյանը:

«2014 թվականին դիմել եմ Բնապահպանության նախարարություն՝ ջրօգտագործման իրավունք ստանալու նպատակով Իջևան քաղաքի Սպիտակ լիճ ջրամբարի վրա ՀԷԿ կառուցելու համար և հինգ տարի պայքարում եմ, որ կարողանամ կառուցել: Իմացել եմ, որ այդ պատվերի վրա կա ևս մի ՍՊԸ`«Ջրլույս» ՍՊԸ-ն, որն ունի ջրօգտագործում և 2012 թվականին է թույլտվություն ստացել»,-ասաց նա:

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դիմել է Իջևանի քաղաքապետարան՝ հարց ուղղելով, թե ինչպես կարող է պատվարը իրեն տրամադրվել, այն դեպքում, եթե այլ մարդու արդեն տրամադրված է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել