Armenpress.am-ը գրում է․

Աբխազիայի նախագահական ընտրություններում ավելի քան 47 տոկոս ձայնով հաղթել է Ռաուլ Խաջիմբան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լուրը հաստատել է Աբխազիայի ԿԸՀ-ն:

«Ռաուլ Խաջիմբան հավաքել է 47.39 տոկոս ձայն և ընտրվել նախագահ: Ալխաս Կվիցինիան հավաքել է 46.17 տոկոս ձայն»,- հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:

Քվեարկությանը մասնակցել է 83 հազար 963 մարդ, ինչը կազմում է ընտրելու հնարավորություն ունեցողների 65.99 տոկոսը:

Ճշտված տվյալներով՝ բոլորի դեմ քվեարկել է 3 հազար 155 քաղաքացի, սակայն այդ թիվը ոչ մի կերպ չի անդրադարձել քվեարկության արդյունքների վրա:

Գոգիան նաև հավելել է, որ այն մարդիկ, ովքեր դժգոհ են արդյունքներից, դրանց պաշտոնական հրապարակումից երեք օրվա ընթացքում կարող են բողոքարկել Աբխազիայի  Գերագույն դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել