Tert.am-ը գրում է․

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է տեղադրում, որ զինվորներին տրամադրվող սնունդը գերազանց է և հպարտությամբ հայտարարում է, թե նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին, N զորամասի զինվորներից մեկը Tert.am-ին նամակ է ուղարկել, ինչպես նաև լուսանկարներ՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսի սնունդ է իրենց հիմա մատուցվում։  

«Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ: Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։ Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,-լուսանկարներին կից նշել է զինծառայողը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ իրեն ուղարկած «Mercy» գրառմամբ ափսեի լուսանկարը՝  տեղեկացնելով, թե Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին:

«Այս ափսե-գրառումն իրենց զորամասի ճաշարանում թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները: Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին և այս գործընթացը հետևողականորեն շարունակվում է »,– գրել էր վարչապետը։

Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն անդրադառնալով զինվորի բարձրացրած խնդրին` ասաց. այն, որ զինվորի սնունդն այդպիսի որակի է, դա ոչ միայն անթույլատրելի է, դա խայտառակություն է, դատապարտելի է, ինչը պետք  է լինի Նիկոլ Փաշինյանի օրակարգի ամենակարևոր հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել