«Մատրիցա» ֆանտաստիկ ֆրանշիզայի չորրորդ մասի նկարահանումների մեկնարկը նախատեսվում է փետրվարի 10-ին, Չիկագոյում։

Ֆիլմում կրկին կնկարահանվեն Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը։ Հեղինակները հույս ունեն պայմանագիր կնքել Լոուրեն Ֆիշբերնի հետ, որը նախորդ մասերում մարմնավորել է Մորֆեուսին: Հրաժարվելու դեպքում նրան կարող է փոխարինել Մայքլ Բ. Ջորդանը:

Չորրորդ մասը նկարահանելու է Լանա Վաչովսկին, նրա քույրը չի զբաղեցնի ռեժիսորի աթոռը:

Այն մասին, որ Քիանու Ռիվզը կվերադառնա Նեոի դերին չորրորդ «Մատրիցա»-ում, հայտնի է դարձել 2019-ի օգոստոսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել