Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Է իր մրցակիցներին 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հանրապետականների փրայմերիզներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարավային Կարոլինայի նահանգի նախկին նահանգապետ Մարկ Սենֆորդը սեպտեմբերի 8-ին դարձել Է Հանրապետական կուսակցությունից երրորդ թեկնածուն, որը հայտարարել Է նախագահական աթոռի համար պայքարում Թրամփի մրցակիցը դառնալու իր մտադրության մասին: Այս տարվա փետրվարին նման մտադրություն առաջինը հայտնել Էր Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը, երկրորդը օգոստոսին դարձել Է նախկին հանրապետական-կոնգրեսական Ջո Ուոլշը:
«Այժմ, արիացեք, նա (Սենֆորդը) վերադարձել Է եւ իր թեկնածությունն Է առաջադրում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Երեք դմբոները (Սենֆորդը, Ուելդը եւ Ուոլշը. հղում Է անում 20-րդ դարի վոդեւիլի արտիստների ամերիկյան տրիոյին), այդ սոսկալի անհաջողակները… բախտներն են փորձում»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ներկայում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու առաջադրվելու համար պայքարը շարունակում են դեռ շուրջ 20 հոգի, որոնց թվում առաջատարն արդեն մի քանի ամիս Է՝ մնում Է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Եթե իրադրությունը չփոխվի նախնական կուսակցական ընտրությունների արդյունքներով, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի փետրվար-հունիս ամիսներին, ապա հենց Բայդենը կլինի գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը:
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել