Բերկլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայում գիտնականներին հաջողվել է բացահայտել կյանքի ծագման հնագույն գաղտնիքներից մեկը: Ուսումնասիրության արդյունքները հայտնվել են Nature Communications-ում:

Գիտնականները բացահայտել են տիեզերքում օրգանական նյութերի առաջացման մեխանիզմը: Հենց դրանք են հիմք հանդիսացել սպիտակուցների և նուկլեինաթթուների համար: Մասնագետները պարզել են, որ բարդ ածխածնային միացությունները ձևավորվում են պարզ մոլեկուլների միավորման հետևանքով:

Գիտնականները փորձ են իրականացրել՝ ստեղծելով միջաստղային միջավայր, որտեղ տեղի են ունենում երկու ածխաջրածնային ռադիկալների (մեթիլ (CH3-) և 1-ինդենիլ (C9H7-) քիմիական փոխազդեցությունը: Ռեակցիայի արդյունքում, որն ընթանում է 1150 աստիճանի տակ՝ ըստ Ցելսիուսի, առաջացել է երկու բենզոլային օղակ պարունակող С10Н8 քիմիական բանաձևով նաֆթալին: Այս տվյալները հաստատվել են զանգվածի սպեկտրոմետրի միջոցով:

Այս միացությունն ընկած է ավելի բարդ ածխաջրածինների հիմքում: Մի քանի նման ռեակցիաների արդյունքում միջաստղային միջավայրում ձևավորվում են մուր և ածխածնային հատիկներ: Փորձագետները վաղուց գիտեին այդ փաստի մասին, բայց հստակ չգիտեին, թե որ գործընթացներն են բերում դրանց ձևավորմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել