Մի քանի տարի առաջ հետազոտությունները ապացուցել են, որ նրանք, ովքեր մազահեռացում են կատարում բիկինիի հատվածում, ավելի մեծ հավանականություն ունեն վարակվելու տարբեր հիվանդություններով: Այս ինֆորմացիայի տարածումից հետո կանայք սկսեցին այլևս չհեռացնել ինտիմ հատվածի մազերը: Սակայն վերջերս այլ կարծիք է առաջացել: Անցավ որոշ ժամանակ, և գիտնականներն այլ եզրակացություն արեցին: 

Օհայո նահանգի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ինտիմ գոտու մազահեռացումը թույլատրելի է և ոչ մի կերպ չի ազդում այդ գոտու վրա: Հարցմանը մասնակցել է ավելի քան 214 կին, ովքեր կիսվել են իրենց փորձով, իսկ հետ թեստ են անցել: Պարզվեց, որ ովքեր մազահեռացում են անում, ոչ մի հիվանդություն չունեն: 

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց է հայտնվել տեսությունը, որ եթե մազահեռացում եք անում, ապա անպայման պետք է ինչ-որ հիվանդություն ձեռք բերեք: Պատճառներից մեկն այն է, որ մազահեռացման ժամանակ մաշկի վրա միկրոտրավմաներ են առաջանում, և պաթոգենները մտնում են մարմին:

Այնուամենայնիվ, վարակի ռիսկը մեծանում է, եթե ինտիմ վայրերում մազերը սափրվում կամ ոսկով հեռացվում են: Օրինակ՝ կանայք կարող են վարակվել հիգիենիկ հերպեսով: Այն փոխանցվում է, երբ մարմինը մարմնին է հպվում, և շատ մարդիկ չեն էլ մտածում, որ կարող են վարակվել: Որպեսզի կանխարգելեք հերպեսի վարակման հավանականությունը, ավելի լավ կլինի այդ ընթացքում սեռական հարաբերություն չունենալ: 

Ընդհանուր առմամբ, գիտնականները նորից թույլ են տալիս այդ գոտում անել այն, ինչ մտքներովդ անցնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել