Armenpress.am-ը գրում է.

Խաթիա Մոյիսցրապիշվիլին այլեւս չի զբաղեցնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակի պաշտոնը: Այդ մասին հայտնել Է Առաջին ալիքը՝ վկայակոչելով նախագահի՝ ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով խորհրդական Իրինա Շենգելիային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խաթիա Մոյիսցրապիշվիլին այլեւս մամուլի խոսնակը չԷ, բայց նա աշխատում Է վարչակազմում: Դա տեղի Է ունեցել նախագահի որոշմամբ, բայց Մոյիսցրապիշվիլին շարունակում Է աշատել հաղորդակցությունների դեպարտամենտում: Եթե որեւԷ նոր բան հայտնի դառնա, դուք այդ մասին կիմանաք»,-ասել Է Շենգենիան:
Թե ինչն Է դարձել այդ որոշման պատճառը, Շենգելիան չի նշել: Նա նաեւ չի ասել, թե ով կդառնա նախագահի մամուլի նոր խոսնակը:
Մոյիսցրապիշվիլին Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակն Էր դարձել 2019 թվականի հունվարին: Ավելի վաղ նա ղեկավարում Էր Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության՝ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը եւ միաժամանակ գերատեսչության մամուլի խոսնակն Էր, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել