ԱԺ աշխատակազմի փնթի ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն արդեն չափն ու սահմանն անցնում ա: Էս մարդիկ ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև օրենքով իրենց համար պարտադիր կատարման ենթակա գործառույթների իրականացումն են զլանում անել: Հարցումների պատասխաններն ուշացնում են, զանգում ենք, ասում են՝ մեյլ չի եկել, հետո նորից ենք ուղարկում, զանգում ենք, ասում են՝ ոչ կոմպետենտ ենք, հավատարմագրման համար դիմել ենք ու դրա համար բացառապես բոլոր կրիտերիաները բավարարում ենք, պատասխան չունենք էն դեպքում, երբ ԱԺ-ն արդեն մեկնարկել ա քառօրյան: Արդեն մի քանի փնթիություն դատական կարգով լուծելու հիմքեր ունենք, ինչի մասին կխոսեմ մի քանի ժամից Ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել