Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Վլադիվոստոկ թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ ծխացող շարժիչի պատճառով, հայտնում է lenta.ru-ն:

112 Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է թռիչքից առաջ ինքնաթիռի աջ շարժիչից ծուխ դուրս գալիս:

«Մոսկվա-Վլադիվոստոկ թռիչքի իրականացման ժամանակ ինքնաթիռի շարժիչները գործարկելիս դրանցից մեկը ծխացել է: Ինքնաթիռում գտնվել է 369 ուղևոր, տուժածներ չկան, օդանավն այժմ ոչ թռիչքային վիճակում է»,- գործակալությանը հայտնել է Մոսկվայի միջշրջանային տրանսպորտային դատախազության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել