Իսրայելում մեզ դեսպանություն պետք է: Պատճառները շատ են:

Հայկական համայնքի առկայություն, Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբատեղի (Էջմիածնի և Պատրիարքության փոխհարաբերությունները նույնպես մարտահրավեր են) հայկական թաղամաս, որի միջով կարող է պատ կառուցվել, վերջապես մի պետություն, որը մեր թշնամուն 5 մլրդ դոլարի զենք է վաճառել ու վաճառում: Այլ մարտահրավեր է Ադրբեջան-Իսրայել խորացող քաղաքական հարաբերությունները, որը մեզ վրա բացասաբար է անդրադառնում Մերձավոր Արևելքից մինչ միջազգային կառույցներ:
Էլ չասեմ, թե ինչ կարևոր է այս դեսպանության բացումը Վաշինգտոնի հետ հարաբերությունների կոնտեքստում:

Իմ պատկերացրած քայլերի հաջորդականությունը հետևյալն է.

1. Տեղեկացնել մտադրության մասին և ներկայացնել դեսպանության բացման կարևորությունն ու հիմնավորումը մեր բարեկամ Իրանին:
2. Չսպասել փոխադարձության սկզբունքով Իսրայելի դեսպանության բացմանը Երևանում (նրանց դեսպանություն Հայաստանում առանձնապես պետք չէ):
3. Դեսպանություն բացել Թել Ավիվում:
4. Ռազմական կցորդի գրասենյակ կամ գլխավոր հյուպատոսություն` Երուսաղեմի հայկական թաղամասում:
5. Դեսպան նշանակել մի մարդու, ով դիվանագիտական ծառայության փորձ ունի Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում (մոտավորապես գիտեմ ում):
Վստահ եմ բազմավեկտոր դրական էֆեկտի հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել