Հետաքրքիր է, որ մարդիկ ամեն օր լսում են համարյա նույն սուտը ու ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում դրանում: Ավելին` պատրաստ են կյանքները տալ, որ այդ սուտը գոյատևի: Նորից եմ կրկնում՝ ժողովուրդը գնում է այն ուժի հետևից, որին ճանաչում ու վստահում է: Չի կարելի ոչինչ չանել ու ասել, թե՝ ժողովուրդ, ես լավն եմ, արի իմ հետևից:
Ներկա իշխանությունները սրտնեղում են, երբ հնչում են քննադատություններ այն մասին, որ մեր ժողովուրդը չունի ազգային պետություն, քանզի պետության գլխավոր առաքելությունը քաղաքացիների անվտանգության ապահովումն է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոտնձգություններից, որն էլ իրանք չեն իրականացնում ոչ թե այն պատճառով, որ անզոր են, այլ պարզապես իրենք դրածոներ են, որոնք պարտավոր են իրականացնել իրենց տերերի պահանջները։ Ներկա իշխանությունները, հասարակության կույր վստահության պայմաններում լիովին կորցնելով վտանգի և իրականության զգացողությունը, բոլորովին խղճի խայթ չեն զգում այդ փաստը ջրի երես դուրս բերելուց, ընդ որում՝ ոչ միայն անվտանգության հետ կապված, այլև մյուս բնագավառներում նույնպես մեր իշխանությունն չի կատարել պետության գործառույթները։ Այնպես որ, բոլորովին անտեղի է մեր իշխանությունների սրտնեղությունը, որոնք իրենց իսկ իշխանությունը մի քիչ էլ երկարաձգելու համար գոնե պարտավոր են գնահատել ճշմարիտ քննադատությունները, քանզի առանց այդ քննադատությունների նրանք լիովին կմոլորվեին պետական խնդիրների ոլորաներում։

Հ.Գ. Նիկոլն անընդհատ ֆրագմենտացնում է հասարակությանը՝ խորքային ծրագրավորված «հեղափոխումները», ազգային արժեքների «հեղափոխությունն» անարգել իրականացնելու և սեփական սնանկ թիմի քաղաքական իշխանությունը երկարաձգելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել