Հզոր, բայց փոքրիկ երկրամասի՝ Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերը թշնամաբար են ընդունվել այն մարդկանց կողմից, ովքեր կարճ հիշողություն ունեն և փորձում են ներկայանալ որպես ազգի նորագույն փրկիչներ, բայց հենց այդ թշնամական խոսքերով նրանք բացահայտում են իրենց հակապետական դիրքորոշումն ու նպատակները։

Ազգային հերոսը, որն արժանիորեն է կրում այդ կոչումը, երկրի ղեկավարի նման խորհրդանշում է պետության պաշտպանության գաղափարը, և նա, ով հայհոյում կամ դավաճան է անվանում ազգային հերոսին, պղծում է հայրենիքի պաշտպանության գաղափարը, առանց որի դատապարտված է ցանկացած պետություն։

Հ.Գ. «Դու աշխատի՛ր ավելի զորավոր լինել, քան եղավ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում...»․ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել