Tert.am-ը գրում է․

Կուսակցություն բացելն առաջին հերթին արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելն է: Այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար վարչության անդամ Կոնստանդին Տեր-Նակալյանը:

«Մենք կուսակցություն բացելուն, ինչպես Դանիելյանը նշեց, վերաբերվում ենք լուրջ, այնքանով, որքանով պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, բայց ինքը իմաստ ունի ոչ թե այն ավանդական մտքով, որ կուսակցությունը պետք է բացվի, հետո անդամներ հավաքվեին, որ հետո ընտրություններին մասնակցեին և իրենց «փայ» իշխանությունը ստանային: Մեզ համար կուսակցություն բացելն ունի երկու՝ տեխնիկական և մարտավարական իմաստ: Առաջինը՝ արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելուց մի բան է, երբ ներկայանում ես որպես ՀԿ, մի այլ բան է, երբ ներկայանում ես քաղաքական կուսակցություն:

Երկրորդ գործոնը անվտանգության գործոնն է: Մի բան է, երբ ձերբակալում են կամ գործ են կարում Blognews-ի գլխավոր խմբագիր Կոնստանդին Տեր-Նակալյանի վրա, մեկ այլ  ընկալում ունի, երբ գործ են կարում ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել