Tert.amLife-ը գրում է․

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Miss Grand International 2019 գեղեցկության միջազգային մրցույթում, որն անցկացվելու է Վենեսուելայում՝ հոկտեմբերի 9-26-ը։

Tert.am Life-ը զրուցել է Լիլիի հետ, վերջինս հայտնեց, որ միջազգային մրցույթում իր մասնակցությունը հաստատել է Miss Grand International-ի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը։

«Հոկտեմբերին պետք է մեկնեմ Վենեսուելա, որովհետև սկսվելու են նախապատրաստական աշխատանքները։ Բավականին հայտնի մրցույթ է, անցկացվում է 2013 թվականից։ Այս ընթացքում տարբեր մրցույթներից առաջարկներ եմ ստացել, բայց դեռ չէի ուզում մասնակցել։ Նախնական մրցույթի չեմ մասնակցել, Յանայի փոխանցմամբ, ինձ շատ են հավանել և Հայաստանից ներկայացված մի քանի աղջկանից ինձ են ընտրել»,- ասաց Լիլին։

Մոդելի խոսքով՝ այժմ ունի բավականին հագեցած գրաֆիկ, քանի որ տևական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է մրցույթին․ «Ամբողջ ուժերով պատրաստվում եմ մրցույթին, գրեթե, ամբողջ օրս տրամադրում եմ մարզումներին, սննդակարգիս եմ բավականին խիստ հետևում՝ ամեն ինչ անում եմ, որպեսզի բեմում ինձ վստահ զգամ։ Արդեն համոզվել եմ, որ ամենակարևորը վստահությունն է, իսկ դրա համար, կարծում եմ, պետք է շատ աշխատեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել