Tert.am-ը գրում է․

13:13

Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, որ կարող է առաջնորդել ընդդիմությանը, բայց ես վստահ չեմ, որ դրա կարիքը կա: Այս մասին այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Քաղաքական պրոցեսի կարիք, վստահ չեմ, որ կա: Ինձ թվում է՝ ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, քաղաքակրթական առումով այն շատ օգտակար է: Գալիք համաշխարհային հեղափոխությունը մոտեցնելու և այդ հեղափոխությունը  Հայաստանի կողմից առաջնորդելու համար օգտակար էր այն պրոցեսը, որը հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը: Բայց եթե լինի ընդդիմություն, ինձ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե առավել ընդունելին է, այլ ինքն ամենապատրաստվածն է այս պահին»,- նշեց Արթուր Դանիելյանը:

Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցի վերաբերյալ Արթուր Դանիելյանը դժվարացավ ասել՝ համագործակցություն կլինի, թե ոչ, բայց եթե համագործակցություն լինի, ապա միայն գաղափարական հենքի վրա:

«Եվրոպական տարբեր կուսակցությունների հետ մենք արդեն բանակցում ենք, նույնիսկ համագործակցում ենք և այդ համագործակցությունը նոր մակարդակի հանելու համար ենք կուսակցություն գրանցում: Իրենց հետ մեր կուսակցությունը նոր գաղափարական հողի վրա է, և Հայաստանի ներսում էլ մենք ամեն ինչ պետք է անենք, որ չշեղվենք այդ ճաապարհից: Բարեփոխումների օրակարգը եթե համընկնի, այդ դեպքում բացառված չէ համագործակցությունը»,- ասաց նա:

13:00

«Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: Մենք չենք լինելու այդ թատրոնի հերթական դերասանը, մեր դերը հանդիսատեսի ձեռքից բռնելը և թատրոնից դուրս գալն է, կուսակցության ստեղծումը մարտավարական հնարք է ընդամենը: Այս մասին այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարին իր ելույթում հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Ինչու եմ ասում՝ այս պահի դրությամբ, որովհետև օրական 2 կուսակցություն գրանցվում է վերջերս»,- ասաց նա:

Արթուր Դանիելյանի խոսքով՝ ՀՀ-ում գործող բազմաթիվ կուսակցությունների միջև մեծ տարբերություն չկա:

«Հայաստանի քաղաքական դաշտն առնվազն վերջին 30 տարվա ընթացքում եղել է բուտաֆոր, դեկորատիվ, թատրոն է եղել: «Ադեկվադ» կուսակցության դերը հենց այն է, որ ժողովրդին, մարդկանց այս ամեն ինչը հասցնենք: Այդ թատրոնում եղել են բազմաթիվ դերասաններ, դեկորացիաներ, ընդ որում, հաճախ նույն դերասանը մի քանի դեր է խաղացել՝ մեկ ՀՀՇ-ի լիբերալ էր, մեկ ՀՀԿ-ի՝ պահպանողական, հիմա, չգիտես ինչու, իմքայլական՝ առանց իզմերի: Այս բեմը կառուցվեց, երբ մենք իբր անկախացանք և իբր ընդունեցինք Սահմանադրություն»,- նշեց նա

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել