Armenpress.am-ը գրում է․

Բահամներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բահամների վարչապետի ներկայացուցիչ Էրիկ Վելս Կոկսը:

Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհերի մասին:

Կոկսը հայտնել է, որ շատ մարդիկ համարվում են անհետ կորած, այդ իսկ պատճառով իշխանություններն ակնկալում են, որ փոթորկի զոհերի թիվը զգալիորեն կավելանա:

Կարմիր խաչի տվյալներով՝ «Դորիան» փոթորկի հետևանքով վնասվել է 13 հազար տուն: ԱՄՆ Հարավային Կարոլինա և Ջորջիա նահանգների ավելի քան 220 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականություն: Այդ նահանգներում, ինչպես նաև Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում հայտարարված է արտակարգ դրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել