Հակասությունները ֆրակցիայի և Արման Բաբաջանյանի միջև վաղուց էին հասունացել՝ դեռևս այն ժամանակ, երբ ԱԺ-ում ընտրվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, և նա, առանձնանալով ֆրակցիայից, կողմ քվեարկեց Գրիգորյանին։ Վերջին երկու-երեք ամիսներին առհասարակ նա չէր շփվում Էդմոն Մարուքյանի հետ, չէր հաճախում ֆրակցիայի նիստերին, սեպարատ հանդիպումների էր մեկնում մարզեր, հայտարարություններ անում՝ առանց համաձայնեցնելու։
Մենք տեղեկացանք, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ ԼՀԿ խմբակցությունում քննարկվել է Բաբաջանյանի հարցը, և նրան փոխանցել են, որ «այսպես շարունակվել չի կարող»․ կա՛մ պետք է նորմալ հաճախի խմբակցության նիստերին ու մնա ընդհանուր «գծի» մեջ, կա՛մ ընտրի իր ճանապարհը։
Այս զրույցն արագացրել է գործընթացները, որոնք գուցե տեղի ունենային ավելի ուշ։ Արման Բաբաջանյանին ԼՀԿ-ից պոկելու ծրագիրը, ըստ որոշ շրջանակների, ոչ այնքան գործող իշխանությունների ձեռքի գործն է, որքան դաշտում ստվերային «խաղացողների», որոնք ապագայում պատրաստվում են քաղաքական հայտ ներկայացնել։
Մեզ ասացին, որ նույն այդ շրջանակներից հիմա ակտիվ աշխատում են, որ «Արմանը մենակ չմնա», նրան անգամ իմքայլականներից միացողներ լինեն։ Պլաններում իշխող խմբակցության կայուն մեծամասնությունը կոտրելն է։
Ի դեպ, որքան էլ ԼՀԿ-ն փորձի հետ ստանալ մոտ 400 ձայն ստացած ու ԼՀԿ ցուցակով խորհրդարան անցած Բաբաջանյանի մանդատը, վերջինս չի հրաժարվի մանդատից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել