Իմ շատ սիրելի արցախցիներ, ինչպես գիտեք, սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ընտրություններին ՀՀ-ից դիտորդական առաքելությամբ կլինեն սորոսական կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ն է, որը հիմնադրվել և աշխատում է Սորոսի փողերով: Ես իմ պարտքն եմ համարում իրազեկել իմ շատ սիրելի արցախցիներին Սորոսի վարձկանների բուն էության մասին:

Տեսանյութում Դանիել Իոաննիսյանը և նրա մայրիկ Նարինե Ղազարյանը գումար են վերցնում Գագիկ Ծառուկյանից և հուզված «մե՜ծ» շնորհակալություն են հայտնում նրան:

Իոաննիսյանն այսօր նույն պաթոսով գումար է վերցնում մեկ այլ օլիգարխից` Ջորջ Սորոսից, և հավատարմորեն ծառայում իրեն վարձած օլիգարխին:

Ինչպես և բազմիցս ասել եմ, սորոսակաների համար աշխարհի ամենակարևոր բանը դոլարն է: Նրանք այնպիսի կառուցվածք ունեն, որ հանուն այդ փողի պատրաստ են ամեն ինչի:

Ասածս ի՞նչ է․ հենց Սորոսի վաստակները սկսեն համը հանել, մի հատ 100 դոլարանոցով ճպպացրեք բերաններին, իրենք դա շատ են սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել