Tert.am-ը գրում է.

Լիդիանի հետ սկայպ-կոնֆերանսից և փորձաքննության արդյունքի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյաննն այսօր չպետք է հանդիպեր ո՛չ ջերմուկցիների, ո՛չ էլ Լիդիանի ներկայացուցիչների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ սկայպ-կոնֆերանսի ժամանակ ELARD-ը հաստատեց, որ նախագիծը թերի է, կոծկումներ ունի, և նախագծում թաքցրած են կարևորագույն խնդիրներ, որոնք վճռական դեր ունեն:

Սանասարյանն ասաց նաև, որ Ամուլսարի շահագործման նախագիծը պետության դեմ է աշխատում:

«Ես կարծում եմ, որ Կառավարությունը տրամադրված է հանքը բացել: Իսկ նախկինում մտածում էի, որ դա միայն Տիգրան Ավինյանի միտքն է: Ջերմուկցի 7-8 տարեկան երեխան, երբ ասում է՝ հանքը չպիտի շահագործվի, եթե իրոք իրավիճակային վերլուծություն կատարվի,  ես 100 տոկոսով համոզված եմ, որ այդ 7-8 տարեկան երեխայի ասածը պետությունն ամրապնդելու համար ավելի ճիշտ է, քան Տիգրան Ավինյանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել