Նատրիումի մեծ չափաբաժնի օգտագործումը միայն աննշան է նպաստում սրտանոթային հիվանդությունների զարգացմանը կամ մահացության ռիսկի մեծացմանը, հաղորդվում է Սրտաբանների եվրոպական ընկերության կողմից:

«Աղի (նատրիումի քլորիդ) վերաբերյալ մեր հետազոտությունների արդյունքները լիովին համապատասխանում են նատրիումի օգտագործման և սրտանոթային հիվանդությունների կամ մահացության միջև կապն ուսումնասիրող խոշոր հետազոտություններին և չեն պաշտպանում այն տարածված բացասական տեսակետը, որ նույնիսկ փոքր քանակությամբ աղը վնասակար է»,- ասել է Մաքմասթերի համալսարանից (Կանադա) պրոֆեսոր Սալիմ Յուսուֆը:

Նրա խոսքերով՝ միայն աղի չարաշահումը (օրական ավելի քան վեց գրամ) կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել