«Ուրախների և հնարամիտների ակումբի» նոր սեփականատեր է դարձել Ալեքսանդր Մասլյակով կրտսերը, հաղորդում է RBK-ն:

Այժմ Մասլյակով կրտսերի մասնաբաժինը «AMiK» (Ալեքսանդր Մասլյակով և ընկերություն) ստեղծագործական ասոցիացիայում 50 տոկոս է: Համակարգում տվյալները թարմացվել են 2019-ի սեպտեմբերի 5-ին:

Նախորդ սեփականատիրոջ՝ Ալեքսանդր Մասլյակովի մասնաբաժինը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 25.5 տոկոսի: Մնացած 24.5 տոկոսը պատկանում է ավագ Մասլյակովի կնոջը՝ Սվետլանային:

Ավելի վաղ ավագ Մասլյակովին էր պատկանում «AMiK» ընկերության 51 տոկոսը: Մնացած 49 տոկոսը պատկանում էր Սվետլանա Մասլյակովային:

2019 թ.-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ՈՒՀԱ-ի ստեղծողներից մեկի՝ Սերգեյ Մուրատովի հարազատները դատի են տվել «AMiK» ընկերությանը ապրանքային նշանն ապօրինի յուրացնելու համար: Ըստ տրամադրված փաստաթղթերի՝ Մասլյակովն իրեն կամայականորեն հաղորդման բացառիկ իրավունքների տեր է հռչակել է 1986 թ.-ից մինչ օրս:

2017-ի վերջին ավագ Մասլյակովը լքել է «ՈՒՀԱ մոլորակ» մոսկովյան երիտասարդական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Հաղորդվել է, որ նա դա արել է իր սեփական կամքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել