Այս ամառ Վրաստանը լուրջ տնտեսական վնասներ կրեց, և նրա զբոսաշրջային կերպարը խարխլվեց: Իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ` մեղմելու Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքները և զբոսաշրջության աճը ապահովելու համար: Այս մասին պատմել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի թեկնածու Նատիա Տուրնավան։

«Այնուամենայնիվ, ամբողջական չեզոքացումը անհնարին է եղել, քանի որ, բացի տուրիզմից, դրա հետ կապված բոլոր ոլորտները վնաս են կրել»,- ասել է Տուրնավան։

Ըստ վիճակագրության՝ անցյալ տարի զբոսաշրջիկների ավելի քան 20%-ը Վրաստան էր եկել Ռուսաստանից: Այս ամառ հունիսի 20-21-ի իրադարձությունների և Ռուսաստանից Վրաստան ուղիղ թռիչքների փակման ֆոնին երկիրը կորցրեց ռուս զբոսաշրջիկներին: Դրա պատճառով ամռան սեզոնին Վրաստանի վնասը կազմել է մոտ 58 միլիոն դոլար, իսկ զբոսաշրջության աճը չի գերազանցել 2,1%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել