ԱԺ-ում քաղաքական օրակարգ չկա ու չի էլ կարող լինել: ԱԺ-ում ընդդիմություն չկա ու չի էլ կարող լինել ու անգամ էն փաստը, որ վերոգրյալ արձանագրումներն էսօր արվել են ուղղակի ԱԺ «ընդդիմադիր» ֆրակցիայից դուրս եկող պատգամավորի կողմից, միևնույն է, կրկին ԱԺ-ն քաղաքական մարմին չեն դարձնում: Այսօրվա իշխանություններին իրական ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերն են, ու ինչ-որ պահից երևի ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր:

Հ.Գ.1. ՀՀԿ-ի իշխանության տարիներին նմանատիպ «ընդդիմադիր» ֆրակցիա կար, կոչվում էր ՕԵԿ, ու էս ֆրակցիայից դուրս եկած բոլոր պատգամավորներն անգամ դուրս գալուց հետո չդադարեցին մնալ ՕԵԿ-ի նախկին պատգամավոր:

Հ.Գ.2. Բայց էս վիճակի բոցն էն ա, որ մարդը մի երկա՜ր տեքստ ա գրել, որտեղ ամեն տառով ու տողով քննադատում ա իշխանություններին, բայց տեքստի վերջում դուրս գալու հայտ ա ներկայացնում «ընդդիմադիր» ֆրակցիայից: Ասենք, ո՞նց էլի: Ու դրանից ես մենակ մի բան կարող եմ հասկանալ` էդ ֆրակցիան երբեք ընդդիմադիր չի եղել ու չի էլ կարող լինել, իսկ էդ պատգամավորը... Կարդացեք առաջին Հ.Գ.-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել