Tert.am-ը գրում է.

Տեսնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու գործողությունները՝ կարող եմ ասել, որ նրա համար բացարձակ էական չէ, թե իր թիմի ներկայացուցիչներն ինչ իրավիճակում կհայտնվեն, եթե ինքը հանդիպի այս կամ այն ուժի ներկայացուցիչի հետ։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը։ «Սրանով է նաև բացատրվում, թե ինչու պրն․ Փաշինյանն արհամարհեց այն հանգամանքը, որ ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ժամանակին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները նվաստացրել էին, բայց հիմա ինքը մեծ հաճույքով նրանց ընդունում է կառավարության տանն ու նրանց հետ բանակցում»,- ասաց նա։

Համբարյանն այս հանդիպման մեջ այլ վտանգներ է տեսնում՝ կապված ներքին ու արտաքին անվտանգության հետ։ Նրա գնահատմամբ՝ «Սասնա ծռեր»  կուսակցությունը դասական կուսակցություն չի կարող համարվել, քան որ ունի  ռազմականացված անցյալ, ավելին՝ 2016 թ․-ին  գրավել են ՊՊԾ գունդը։ Նա նաև շեշտեց, որ «Սասնա ծռերը» ՀՀ ամենահակառուսական քաղաքական ուժն են, իսկ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել